Կորոնավիրուսի պանդեմիայի տարածումից հետո մարտի 12-ից Դանիայում փակվել էին բոլոր ուսումնական հաստատությունները:
Այսօր` մարտի 15-ից երկրում բացվել են ուսումնական հաստատությունների մի մասը: Մասնավորապես դասերը սկսվել են դպրոցների 0-ից 5-րդ դասարաններում:
Սակայն ոչ բոլոր ուսումնական հաստատություններն են պատրաստ եղել այսօրվանից աշխատելուն, բայց սպասվում է, որ բոլոր ուսումնական հաստատությունները կգործեն ապրիլի 20-ից:
Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Հայտնենք, որ Դանիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել էր 4 647-ի: