Տեսանյութեր

Դուք պիտի իմանաք դպրոցից, որ մենք ունենք դարավոր թշնամի․ ԵԿՄ նախագահը՝ սյունեցի պատանի երկրապահներին

Оրերս Սյունիքում աշխատանքային այցով գտնվող Ազգային ժողովի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրում հանդիպել է «Պատանի երկրապահի» ակումբի շարքերը համալրելու եկած Գորիսի ու Կապանի 45 պատանիների հետ։

«Ամեն սերունդ, ցավոք, իր իր պատերազմն է ունենում, մենք վստահ էինք, որ մեր սերնդով այն կավարտվի ու ձեզ չի հասնի, բայց այդպես չեղավ, ու ամեն ինչ պետք է անենք, որ դա շարունակություն չունենա», – նշել է Սասուն Միքայելյանը։

Սասուն Միքայելյանը ընդգծել է, որ փոխվելու է նրանց համազգեստը, տրվելու են նոր վկայականներ, ինչպես նաև պատանի երկրապահների մարզիչները վարձատրվելու են։ Եկրապահի նոր վկայականում եռամիասնության գաղափարն է։

«Հայաստանի, Արցախ դրոշներն են ու Մասիս սարը, որը խորհրդանշում է Արեւմտյան Հայաստանը։ Հենց սա է մեր եռամիասնությունը»,–ասել է ԵԿՄ նախագահը։

«Ես նացիստական բաներ չունեմ։ Բայց դուք պիտի իմանաք դպրոցից, որ մենք ունենք դարավոր թշնամի։ Դա թուրքն է։ Մեզ մորթող, փրթողը չի կարա մեզ բարեկամ լինի, որպես հարեւան պետություն կարանք ինչ-որ տնտեսական, կամ մի բնագավառի կապեր ունենանք, բայց դա չի նշանակում, որ մենք պիտի մոռանանք պատմությունը»,– շեշտել է Միքայելյանը։

«Մենք ունենք դարավոր թշնամի ու չպիտի մոռանանք»,– հավելել է նա։

Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրում ներկա էին նաև Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը, երկրապահներ, ազատամարտիկների հարազատներ, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ կապանցիներ։

Ներկայացվել է Երկրապահ ԿՄ պատմությունն ու անցած ուղին՝ հիմնումից մինչ օրս, հնչեցին հայրենասիրական երգեր ու բանաստեղծություններ։

ԵԿՄ վարչության նախագահի միջնորդությամբ ՊՆ գերատեսչական մեդալներ ու ՀՀ կառավարական մեդալներ հանձնվեցին հայրենիքին ծառայություն մատուցած սյունեցի երկրապահներին։ Պարգեւատրվածների մեջ էր նաեւ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, որը ՀՀ նախագահի հրամանագրով արժանացավ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ