fbpx
Ժամանց

Անտուան ​​Առնոն դարձել է Christian Dior-ի նոր գործադիր տնօրենը

Անտուան ​​Առնոն՝ LVMH Group-ի նախագահ և գլխավոր տնօրեն Բեռնար Առնոյի ավագ որդին և ռուս սուպերմոդել Նատալյա Վոդյանովայի ամուսինը, նշանակվել է Christian Dior-ի գործադիր տնօրեն։ Նա կփոխարինի Սիդնի Տոլեդանոյին։ Այդ մասին գրում է Reuters-ը։

Christian Dior SE-ն գրանցված ընկերություն է, որտեղ Առնոյի ընտանիքին պատկանում է LVMH-ի հիմնական մասը։ Նոր նշանակումը բարձրացնում է Անտուան ​​Առնոյի հեղինակությունը խմբում, որը կազմված է Louis Vuitton և Christian Dior նորաձեւության տները։

Բեռնար Առնոն LVMH-ի գործադիր տնօրենն ու նախագահն է և հրապարակայնորեն չի նշել իր իրավահաջորդի անունը: Բեռնար Առնոն նախօրեին Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում երկրորդ տեղն է զբաղեցրել։ Նրա կարողությունը գնահատվում է 184,7 միլիարդ դոլար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ