ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում հայտնել է, որ օժանդակության միջոցառումները ընդունելիս ամենակարևոր խնդիրը տեղորոշելն էր այն մարդկանց, ովքեր ունեն կոմունալ աջակցության կարիք։
«Առաջին միտքը, որ գալիս էր, պարզ էր, որ նրանք, ովքեր քիչ են օգտագործում հոսանք, ենթադրաբար նրանք սոցիալապես անապահով վիճակում գտնվող մարդիկ են։ Եվ մենք 11-րդ միջոցառմամբ այդպես էլ որոշեցինք, որ նրանք, ովքեր մինչև 5000 դրամ հոսանք, 15000 դրամ գազ, նրանց ծախսերի 50 տոկոսը տալիս ենք։ Սկսեցին գրել, թե ո՞վ է 5000 դրամի հոսանք օգտագործում, բայց պարզվեց, որ լիքը մարդ կա, որ մինչև 1000 դրամի է օգտագործում»,- նշել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ առաջին միքը եղել է այն, որ նրանք սոցիալապես անապահով ժողովուրդն են, բայց պարզվեց, որ այդ կատեգորիայի տակ մտնում են Դիլիջանում դաչա ունեցողները, ովքեր այդ ամսվա ընթացքում քիչ են գնացել, ընդամենը 1000 դրամի հոսանք են ծախսել։ Այս ծրագրով ավելի քան 700 միլիոն դրամ է ծախսվել և օգնություն տրվել նաև Դիլիջանում դաչա ունեցողներին։
«Հաջորդ՝ 12-րդ միջոցառմամբ ասացինք հոսանքը մինչև 10000 դրամ և գազը մինչեւ 30000 դրամ փետրվար ամսին օգտագործողծածներին փոխհատուցում ենք 30 տոկոսի չափով։ Էլի սրտներս կախ էր, որ օրինակ մարդը երկու տուն ունի, ամսվա մի կեսը մի տանն է եղել, մյուս կեսը մյուս տանը, մենք իրեն օգնեցինք։ Հետո հասկացանք, որ սրանով էլ խնդիրը չի լուծվում և այսօր նոր որոշում ընդունեցինք, որ հոսանքը մինչև 25000 դրամ, իսկ գազը մինչև 45000 դրամ օգտագործողներին էլի 30 տոկոս փոխհատուցում ենք։ Էլի խնույն խնդիրը կա»,– ասել է Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը դիմել է ֆինանսապես ապահովված քաղաքացիներին՝ այս հարցում կառավարության դաշնակիցը դառնալու կոչով։
«Դարձեք կառավարության դաշնակիցը, որպեսի այդ հարցը 100 տոկոսով փակենք։ Ես սա ես պայմանականորեն անվանում եմ կոմունալ համերաշխություն… Եթե դուք փետրվար ամսին 25 հազար դրամի չափով հոսանք եք օգտագործել, երկուշաբթի կամ երեքշաբթի 7500 դրամ փոխանցվելու է ձեր հաշվին, բայց եթե դուք չունեք դրա կարիքը, նայեք օրինակ ձեր շենքում, ձեր բակում, ձեր ծանոթների և բարեկամների մեջ ով կա, որ այդ 7500 դրամ կոմունալ ծախսի կարիքն ունի, տարեք իր տեղը վճարեք»,– ասել է վարչապետը։
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էլ նկատեց, որ իրենք էլ նույն խնդիրը ունենք հիմնադրամում։
«Կուզեմ կոչ անել մեզ ուղարկել կարիքավորների հասցեները»,– ասել է Աննա Հակոբյանը։

