Այսօր Ջերմուկում հայտարարվել է դասադուլ և գործադուլ՝ ըննդեեմ Ամուլսարի հանքի շահագործման:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայկական բնապահպանական ճակատը հայտարարություն էր տարածել ֆեյսբուքում, որտեղ հայտնում էր, որ սեպտեմբերի 20-ին կլինեն տարբեր միջոցառումներ՝ կապված բնապահպանական մոբիլիզացիայի օրվա հետ:
«Եթե Ամուլսարի պահպանությունը և բնապահպանական հիմնախնդիրների լուծումը շատ կարևոր և հրատապ եք համարում, ապա սեպտեմբերի 20-ը այն կարևորագույն օրն է, որին ամեն մեկիս հավաքական, ինչպես նաև ապակենտրոն մասնակցությունն իրավիճակ է փոխելու:
Բնապահպանական մոբիլիզացիայի օրվա հետ կապված լինելու են տարբեր միջոցառումներ, որոնց մասին այս իվենթի էջում պարբերաբար թարմացումներ ու իրազեկումներ կանենք։
Բազմաթիվ քաղաքացիների այլևս վստահություն չեն ներշնչում Ամուլսարի հարցում կառավարության որոշումը հետաձգելու պատճառաբանությունները, որոնք, կարծես, ամեն ինչ տանում են դեպի ընթացակարգային փակուղի և փորձում են մաշեցնել շարժումը:
Սեպտեմբերի 20-ին նաև ամբողջ աշխարհում հարյուրավոր անհնազանդության գործողություններ են տեղի ունենալու հանուն բնապահպանական արդարության՝ մարդածին Կլիմայական ճգնաժամի և բնապահպանական աղետների շուրջ համաշխարհային մոբիլիզացիայի շրջանակում:
Սեպտեմբերի 20-ին մենք հայտարարում ենք Բնապահպանական մեծ մոբիլիզացիա և ձգտում ենք, որպեսզի այն դառնա բազմամարդ ապակենտրոն բնապահպանական հավաք Հայաստանում: Ինքնակազմակերպված խմբերին, կազմակերպություններին և քաղաքացիներին կոչ ենք անում հանդես գալ սեփական միջոցառումներով և հավաքներով ու բարձրաձայնել Հայաստանի խիստ աղետալի վիճակում գտնվող բնապահպանական խնդիրները և պահանջել հրատապ և արմատական փոփոխություններ, որպես առաջին քայլ՝ դադարեցնելով Ամուլսարում հանքային ծրագիրը, ինչի համար գիտական ու իրավական հիմքերն ավելի քան աղաղակող են:
Ապակենտրոն միջոցառումների ավարտը լինելու է վերջում մեկ տեղ հավաքվելը և երթ անցկացնելը։
ԵՐԵՎԱՆՈՒՄ Հայկական բնապահպանական ճակատը բնապահպանական մոբիլիզացիայի օրվա մեկնարկը տալու է ՄԱՇՏՈՑԻ ՊՈՒՐԱԿԻՑ, ժամը 13։00։ Պուրակի միջոցառումների ցանկը կթարմացնենք շուտով։
ԺԱՄԸ 18։30-ին Երևանում միջոցառումներ անցկացնող բոլոր խմբերը ԿՄԻԱՆԱՆ Օպերայի մոտ, Արամ Խաչատրյանի արձանի շրջակայքում, որտեղից կսկսվի երթը։ Երթուղին հետևյալն է․
Արամ Խաչատրյանի արձան – Սայաթ Նովա փողոց – Աբովյան փողոց – Հանրապետության հրապարակ։
ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆԵԼ ՄԱՐԴԻԿ
– Ստեղծարար ու հրատապության ջիղով ինքնակազմակերպվել, նախաձեռնել ապակենտրոն միջոցառումներ և դարձնել սեպտեմբերի 20-ը իսկական բնապահպանական ահազանգ։ Հնարավոր են նաև կարճատև դասադուլներ և գործադուլներ։ ՁԵՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՈՎ ԿԻՍՎԵՔ ԱՅՍ ԷՋՈՒՄ, ՈՐ ԼԱՎ ՏԱՐԱԾՎԵՆ։
– Բնապահպանական մոբիլիզացիան ցույց տալ Հայաստանի բոլոր շրջաններում՝ հատկապես բնապահպանական խնդիրներից տուժող համայնքներում։
– Տները միացնել պայքարի տարածքներին՝ պատրաստելով դրոշներ՝ Ամուլսար, ԱմուՐսար, #SaveAmulsar կամ նման գրություններով և կախելով դրանք պատուհաններից», ասված էր հայտարարության մեջ: