Դասախոսություն Արցախի ԱԺ-ում՝ Ղարաբաղյան հակամարտության թեմայով

Ամենադիտվածներ

Դասախոսություն Արցախի ԱԺ-ում՝ Ղարաբաղյան հակամարտության թեմայով

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ԱՀ Ազգային ժողովի գրադարանում փիլիսոփայության պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը հանդես է եկել «Ղարաբաղյան հակամարտությունը միջազգային քաղաքականության և իրավունքի համատեքստում» թեմայով դասախոսությամբ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ իր խոսքում Ալեքսանդր Մանասյանն ասել է, որ արդեն անցել է 30 տարի, սակայն Ղարաբաղյան հակամարտությունը չի հանգուցալուծվում:

«Մեզ համար խնդիրը կարծես թե լուծվել է, սակայն միջազգային օրակարգում այն դեռևս կա: Պետք է նշեմ, որ աշխարհում ամեն ինչ որոշում է ուժը, որն ունի կարևոր դերակատարություն: Պատմականորեն ուժ ասվածը, սակայն, ժամանակի ընթացքում փոխվում է: Տարածաշրջանում առկա է գլոբալ ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռություն: Ադրբեջանը նշում է, որ պայքարում է իր միջազգայնորեն ճանաչված սահմանների համար: Այդ հավասարակշվածությունը կարող է շարունակվել երկար տարիներ, և մենք պետք է ուժեղանանք ժողովրդագրությամբ, տնտեսությամբ, գիտությամբ, մշակույթով, բանակով և քաղաքական մտքով: Պետք է կարողանանք դիմակայության մեջ այս տարիներին կառուցել խնդրի էությանը համապատասխան կերպարը»,- մանրամասնել է Ա. Մանասյանը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Դաասախոսությանը ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ուսանողներ, հյուրեր: Հանդիպման մասնակիցները բանախոսին են ուղղել մի շարք հարցեր:
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();