fbpx
Սպորտ

Մենք խաղացինք մի դասավորությամբ, որը վաղուց չէինք օգտագործել․ Լեմպարդ

«Չելսիի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակումբի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է 3։1 հաշվով հաղթանակը «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում։

Լեմպարդը ընդգծել է, որ հպարտանում է իր խաղացողներով, որոնք դրսևորել են  անհատական վարպետություն և ցույց տվել բնավորություն։

«Պետք է օգտագործենք այս լիցքը առաջիկա հանդիպումներում հաղթելու համար։

Մենք խաղացինք մի դասավորությամբ, որը վաղուց չէինք օգտագործել։ Ինձ զարմացրեց, թե ինչքան հեշտ ֆուտբոլիստները հարմարվեցին։ Խաղադաշտում տեսա մարզչական շտաբի բոլոր ցուցումները։

Առաջնությունում մեզ սպասվում է երկու եզրափակիչ»,- նշել է Ֆրենկ Լեմպարդը։

Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։ «Չելսիի» մրցակիցը լինելու է  «Արսենալը», որը 2։0 հաշվով հաղթել էր «Մանչեսթեր Սիթիին»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ