ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ասուլիսի ընթացքում նշեց, որ մերԶՈՒ այս պահին մարտական գործողությունները վարում են և հաղթանակները տանում են միայնակ՝ հենվելով միայն մեր ԶՈՒ և մեր ժողովրդի բարձր մարտունակության և մոբիլիզացիոն բացարձակ ցուցանիշների վրա։
«Ընդամենը 48 ժամվա ընթացքում տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներ ներկայացել են, կազմավորել են նոր ստորաբաժանումներ, մարտի են նետվել, և նրանց շնորհիվ են կռվում մեր հաղթանակները։
Այո՛, մենք ունենք դաշնակիցներ, բայց նրանք մարտադաշտում չեն, քանզի նրանց կարիքը չկա, մենք ինքնուրույն մարտնչում ենք»,- նշել է Գորիսից ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։