ՏՏ

Մեկնարկել է React.JS, Project Management, Technical Recruitment, Digital Marketing դասընթացների գրանցումը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնում է, որ  սկսվել է «Project Management», «Technical Recruitment», «Digital Marketing (SMM)», «Digital Marketing (SEO)», «React.JS» տեխնոլոգիական մասնագիտություններով համաֆինանսավորվող դասընթացների գրանցումը։

Մեկնարկել է «React.JS», «Project Management», «Technical Recruitment», «Digital Marketing (SMM)», «Digital Marketing (SEO)» տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացներին մասնակցության դիմումների ընդունումը:

Դասընթացներն անց են կացվում պետության կողմից մասնակի ֆինանսավորմամբ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում:

Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ, հանձնի քննություն, ինչի արդյունքում կորոշվի մասնակցի ուսման վարձի համաֆինանսավորման չափը, որը կախված քննությունների արդյունքում հավաքած միավորների քանակից՝ կկազմի Երևանում 10-80%, մարզերում՝ 30-90%։

«React.js» մասնագիտությունով՝ սկսնակ և միջին մակարդակների ծրագրավորման դասընթացները կանցկացվեն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Bitschool» ծրագրավորման և բիզնեսի դպրոցի մասնագետների կողմից։ Հայտը հնարավոր է լրացնել կայքի https://edu.hti.am/trainings/reactjs  էջում:

«Project Management» մասնագիտությունով ծրագրավորման դասընթացները կանցկացվեն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի կողմից: Հայտը կարող եք լրացնել այստեղ՝ https://edu.hti.am/trainings/project-management։

«Technical Recruitment» մասնագիտությամբ՝ սկսնակ մակարդակի ծրագրավորման դասընթացները կանցկացվեն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Meettal» ընկերությունը: Դիմելու համար՝ https://edu.hti.am/trainings/technical-recruitment։

«Digital Marketing (SMM)» և «Digital Marketing (SEO)» մասնագիտություններով՝ սկսնակ մակարդակի ծրագրավորման դասընթացները կանցկացվեն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Skill» ընկերության մասնագետների կողմից։ Ծրագրերին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց գրանցման համապատասխան թերթիկները՝ «Digital Marketing (SMM)» – https://edu.hti.am/trainings/digital-marketing-smm։

 

«Digital Marketing (SEO)» – https://edu.hti.am/trainings/digital-marketing։

«Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում իրականացվող տեխնոլոգիական բոլոր մասնագիտությունների վերաբերյալ ամբողջական, մանրակրկիտ տեղեկատվություն կարելի է ստանալ  https://edu.hti.am/ կայքից։

Աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող մասնագիտությունների ուսուցումը նպատակ ունի հնարավորություն ընձեռելու մատչելի պայմաններով ստանալու խորացված և բարձրակարգ կրթություն, ինչն իր հերթին կբերի ոլորտում որակավորված մասնագետների աճի: Մանրամասների համար՝ https://hti.am/pages.php?lang=1&id=7566&page_name=news :

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ