ուսման վարձ
Դյուքի համալսարանի ուսման վարձը հասել է 96 հազար դոլարի՝ ներքին իրավական և մարզական փոփոխությունների ֆոնին
Դյուքի համալսարանը հայտնվել է ուշադրության կենտրոնում, քանի որ ուսման վարձը գերազանցել է 96,000 դոլարը՝ զուգորդվելով դատական հայցերի և մարզական ղեկավարության փոփոխությունների հետ։
Ուսման վարձի փոխհատուցում քոլեջների և ուսումնարանների ուսանողների համար
ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1784-Ն որոշմամբ հաստատվել են նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների ուսման վարձի փոխհատուցման պայմանները: Առաջին կուրսում նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրվում է. Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերում ընդունված ուսանողներին, իսկ հաջորդ ուսումնական տարվանից` նախորդ ուսումնական տարվա առավել բարձր…
Եկամտահարկով ուսման վարձի փոխհատուցումը կկատարվի ուստարվա ավարտից հետո
Հարկային օրենսգրքում 2020 թվականի մարտի 6-ին կատարված փոփոխության համաձայն` այս ուսումնական տարվանից սկսած աշխատող ուսանողները կարող են ուսման վարձը վճարել եկամտահարկի հաշվին, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշմամբ հաստատվել է մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի այն մասնագիտությունների ցանկը, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորելու դեպքում ուսանողը եկամտային հարկի…
Մեկնարկել է React.JS, Project Management, Technical Recruitment, Digital Marketing դասընթացների գրանցումը
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնում է, որ սկսվել է «Project Management», «Technical Recruitment», «Digital Marketing (SMM)», «Digital Marketing (SEO)», «React.JS» տեխնոլոգիական մասնագիտություններով համաֆինանսավորվող դասընթացների գրանցումը։ Մեկնարկել է «React.JS», «Project Management», «Technical Recruitment», «Digital Marketing (SMM)», «Digital Marketing (SEO)» տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացներին մասնակցության դիմումների ընդունումը: Դասընթացներն անց են կացվում պետության կողմից մասնակի ֆինանսավորմամբ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական…
ԱՀ նախագահը մինչև տարեվերջ աշխատավրձը կտրամադրի բարեգործությանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook-ում: Նախագահը հայտնում է, որ որոշում է կայացրել մինչև տարեվերջ աշխատավարձը տրամադրել բարեգործության: «Հարգելի՛ հայրենակիցներ Հանրապետության վարչապետի և պետական նախարարի պաշտոններում ավելի քան մեկ տասնամյակ աշխատածս տարիների ընթացքում ամենամսյա աշխատավարձս պարբերաբար տրամադրում էի տարբեր բարեգործական ծրագրերի իրականացմանը: Քանի որ ընտանիքս եկամտի այլ աղբյուրներ ունի, իսկ այդ մասին…
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտարարություն արել ուսման վարձավճարների վերաբերյալ
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Facebook-ի իր էջում գրառում է արել․ «Սիրելի՛ ուսանողներ և կուրսանտներ Համալսարանի գիտական խորհրդի ընդունած որոշմամբ. 1. Մինչև արտակարգ դրության ավարտը՝ դադարեցված է Համալսարանի կրթական գործունեությամբ պայմանավորված առկա աշխատանքները և դասընթացները Համալսարանի տարածքում, համալսարանական հիվանդանոցներում, Համալսարանի հետ համագործակցող բժշկական հաստատություններում և այլ կազմակերպություններում: 2. Համալսարանի ուսանողների համար սահմանվում է արձակուրդային շրջան՝ 16.03.2020-14.04.2020թ.-ը…
Զեղչային համակարգի բարեփոխումներ ԲՈւՀ-երում
ԿԳՄՍ նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է մարտական հերթապահություն իրականացրած ուսանողներին բուհերում տրամադրել ուսման վարձի զեղչ նույնիսկ նվազագույն առաջադիմություն ունենալու դեպքում: Ներկա պահի դրությամբ ուսման վարձի զեղչեր են ստանում առնվազն 11 միավոր ՄՈԳ ունեցող մարտական հերթապահություն իրականացրած ուսանողները: Որոշման մասին կարող եք ծանոթանալ այստեղ:
Աշխատող ուսանողների ուսման վարձերը եկամտահարկի հաշվին կփոխհատուցվեն
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրենքի նախագիծը: Նախագիծն իրենից ենթադրում է այն, որ կառավարության հաստատած մասնագիտություններով սովորող մագիստրատուրայի, ասպիրատուրայի և օրդինադուրայի ուսանողների վարձը ուստարվա վերջում պետությունը կփոխհատուցի, եթե նրանք գրանցված աշխատող են և իրենց եկամտահարկը առնվազն այդ ուսման վարձի չափով է: Վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարը…
Առաջին ընթերցմամբ ընդունվեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրինագիծն
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրենքի նախագիծը: Օրինախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 116 կողմ ձայնով: Նախագիծը, որը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, առաջարկում է մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնել՝ ուսման վարձի…
ԼՀԿ-ի հեղինակած նախագծին ձեռնպահ քվեարկեց 62 պատգամավոր
Այսօր Ազգային ժողովի նիստում քվեարկության էր դրվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած նախագիծը, որը վերաբերում էր 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց անվճար ուսման հնարավորություն տալուն։ Նախագծին կողմ քվեարկեց 41 պատգամավոր, դեմ՝ 10, իսկ 62 հոգի ձեռնպահ մնացին։ Նշենք, որ կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել նախագծին, քանի որ աբողջական փոփոխությունների փաթեթ է նախատեսում, իսկ այս պահին ահռելի…
Քրեական երանգներով համատարած խախտումների մասին կրթության բուհական համակարգում. Ուրիխանյանի գրառումը
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը գրառում է կատարել իր Facebook-ի էջում: «Հայտարարում եմ քրեական երանգներով համատարած խախտումների մասին կրթության բուհական համակարգում։ Ակնկալում եմ Փաշինյանի կառավարության ամենայուրահատուկ կադրի՝ նախարար Արայիկ Հարությունյանի և գլխավոր դատախազի արձագանքը։ Բուհերում գրեթե համատարած ուստարվա սկզբին պահանջում են վճարել վարձը կամ ամբողջությամբ, կամ առնվազն կեսը՝սպառնալով չթույլատրել ուսանողների մասնակցությունը ուսումնական…
Հոնկոնգի ամենահարուստ մարդը կվճարի չինացի ուսանողների ուսման համար
Հոնկոնգի ամենահարուստ մարդը՝ Լի Կա Շինը, խոստացել է իր բարեգործական հիմնադրամի միջոցով վճարել չինացի ուսանողների ուսման վարձերը: Այս մասին հաղորդում է BBC News-ը: Մասնավորապես Լի Կա Շինի հիմնադրամը մինչև 5 տարի կվճարի Գուանդուն նահանգի Շանտու համալսարան ընդունվող ուսանողների ուսման համար: Ընդհանուր առմամբ ենթադրվում է, որ գումարը, որը հիմնադրամը կփոխանցի համալսարանին, կկազմի 100 մլն յուան (14…
Բուհերի կողմից ուսման վարձի թանկացման հարց չի բարձրացվել․ Հայրապետյան
Ազգային ժողովում առավոտյան տեղի ունեցած բուռն քննարկումներից հետո ընդդիմության պատգամավորների երկու առաջարկ դրական մոտեցմամբ քննարկման արժանացան խորհրդարանում, ինչից հետո «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտարարեց, որ մեծամասնությունը ողջունելու և խրախուսելու է ընդդիմության այն առաջարկները, որոնք բխում են ՀՀ քաղաքացու շահերից։ Հայրապետյանի խոսքով՝ մտահոգություններ նույնպես եղել են, մասնավորապես Տիգրան Ուրիխանյանի առաջարկած նախագծի վերաբերյալ,…













