Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության մեջ մեղադրվող նախկի ոստիկան Դերեկ Շովինը դատապարտվել է 22,5 տարվա ազատազրկման։
Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Նշվում է, որ մեղադրող կողմը Շովինի համար պահանջել է 30 տարվա ազատազրկում, բայց այն չի բավարարվել։
Դատավորը որոշել է նաև հնարավորություն տալ Շովինին՝ 15 տարի անց վաղաժամ ազատվելու համար դիմում ներկայացնել։