Դատապարտյալն ունի առողջական լուրջ խնդիրներ. ահազանգում են հարազատներն ու պաշտպանը

Հրապարակող՝

Դատապարտյալն ունի առողջական լուրջ խնդիրներ. ահազանգում են հարազատներն ու պաշտպանը

Ամենադիտվածներ

Այսօր մամուլի ասուլիս են հրավիրել դատապարտյալ Արթուր Հովհաննիսյանի հարազատներն ու պաշտպանը: Նրանք պատմել են այն մասին, որ Արթուր Հովհաննիսյանը դատապարտվել է ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով` թմրամիջոցներ ապօրինի պատրաստելու և պահելու, նաև շորթման մեղադրանքներով:

Առաջին մեղադրանքով արդարացման դատավճիռ է կայացրել ընդհանուր իրավասության դատարանը, որն անփոփոխ է թողել Վերաքննիչ դատարանը, իսկ երկրորդ մեղադրանքով նախատեսված 6 տարի պատժաչափի կեսն արդեն կրել է և համաներմամբ պետք է ազատվի: Սակայն արդարացման դատավճիռը պետական մեղադրողը բողոքարկել է Վճռաբեկ դատարան: Դա նշանակում է, որ դատապարտյալը ևս 3-4 ամիս պիտի մնա քրեակատարողական հիմնարկում:

Մինչդեռ, հարազատների ու պաշտպանների հավաստիացմամբ, դատապարտյալն ունի լուրջ առողջական խնդիրներ և չի ստանում պատշաճ բուժօգնություն:

SHANTNEWS.am-ը կապ է հաստատել նաև Քրեակատարողական վարչության հանրային կապերի վարչության պետ Նոնա Նավիկյանի հետ: Նա տեղեկացրեց, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գտնվող Արթուր Հովհաննիսյանը մի քանի անգամ ստացել է պատշաճ բուժօգնություն քաղաքացիական հիվանդանոցներում: Ավելի ընդարձակ տեղեկություն տրամադրել կարող են միայն այն դեպքում, եթե լինի դատապարտյալի գրավոր համաձայնությունը:

Ամենաթարմ