fbpx
Սպորտ

Դատարանն արգելել է վաճառել Մարադոնայի Ոսկե գնդակը

Ֆրանսիայի դատական իշխանություններն արգելել են վաճառել Դիեգո Մարադոնայի 1986 թվականի «Ոսկե գնդակը» և կարգադրել այն բռնագրավել այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել վեճը, թե ինչ է եղել այդ մրցանակի հետ:

աճուրդի տունը հեղինակավոր մրցանակն աճուրդի պետք է հաներ հունիսի 6-ին, ինչը ռեկորդային կլիներ սպորտային իրերի վաճառքի համար, սակայն կիրակի օրը դուրս եկավ վաճառքի գործընթացից՝ հայտարարելով, որ դադարեցնում է առևտուրը:

Վերսալի վերաքննիչ դատարանը բավարարել է Մարադոնայի ժառանգների հայցը, որոնք պնդում են, որ «Ոսկե գնդակը», որը հայտնաբերվել է 2016 թվականին գրեթե երեք տասնամյակ անհետացումից հետո, գողացվել է 1989 թվականին Նեապոլում գտնվող բանկային պահարանից։

1986 թվականին Դիեգո Մարադոնան օգնել է Արգենտինայի հավաքականին հաղթել աշխարհի առաջնությունում։ Հարձակվողը ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացող։ Արգենտինացի լեգենդար հարձակվողը մահացել է 2020 թվականի աշնանը՝ 60 տարեկանում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ