ՀՀԿ կուսակցության առաջին համար Վիգեն Սարգսյանը հանրային հեռուստաընկերության եթերում կայանալիք բանավեճի բացման խոսքում նշեց.
«Այս կիրակի մենք կատարելու ենք ընտրություն, որից կախված է լինելու մեր երկրի ապագան առաջիկա 5 տարիներին և անդին: Հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանելու իշխանությունների քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան ներքին թշնամիներ որոնելու և ստեղծելու, այլակարծությունը խեղդելու միջոց:
Մեր երկրում առկա բազմակարծության, մամուլի ազատության մթնոլորտը թունավորվել է ու ավելի կսեղմվի, եթե չկանխենք դա: Դատարանների և արդարադատության անկախությունը վտանգի տակ է և իսպառ կվերացվի, եթե դեկտեմբերի 9-ին չկանխենք դա: Տնտեսությունը գահավիժում է և անպայման կհայտնվենք ճգնաժամի մեջ, եթե չկանխենք դա:
Դեկտեմբերի 9-ը հին ու նոր իշխանությունների միջև ընտրություն կատարելու օր չէ, դեկտեմբերի 9–ը յուրաքանչյուրիս քվեով որոշելու օր է՝ վերածվելու է Հայաստանը միանձնյա բռնապետության, թե կանցնի բարդ, բայց բալանսավորված հակակշիռների համակարգին»: