fbpx
Քաղաքականություն

«20 և 10 դրամով համապատասխանաբար էժանացել են գազը և լույսը սոցիալական անապահով որոշակի խմբերի համար», – Նիկոլ Փաշինյան

«Իմ քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը հանրային հեռուստաընկերության եթերում կայանալիք բանավեճի բացման խոսքում նշեց.

«20 և 10 դրամով համապատասխանաբար էժանացել են գազը և լույսը սոցիալական անապահով որոշակի խմբերի համար։ Ի հեճուկս նախորդ կառավարության ստորագրած պայմանագրի, խմելու ձուրը չի թանկացել և մինչև 2024 թվականը չի թանկանալու։ 209000 մարդու աշխատավարձ բարձրացել է հուլիսի 1-ից և ևս 200000 մարդու աշխատավարձ կբարձրանա 2019 թվականի ընթացքում։ 85000 մարդու թոշակները և նպաստները ավելանում են հունվարի 1-ից, հայտնի 1000 դրամների ֆոնդը, որը հայրենիքի պաշտպաններին պաշտպանելու համար էր, իր ազդեցությամբ 2 տարով հետ է գնացել և ոչ թե տարածվում է ոչ թե 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի վրա, այլ 2016 թվականի։ Բնակարան երիտասարդ ընտանիքներին ծրագրով հիփոթեքային վարկի տոկոսները իջել են աննախադեպ ցածր մակարդակի՝ մինչև 5 տոկոս, իսկ նորակառույց վարկերի պարագայում, ըստ էության, անտոկոս վարկեր են տրվում»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ