fbpx
Քաղաքականություն

«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում այս տարի, իսկապես աննախադեպ էր», – Արմեն Ռուստամյան

ՀՅԴ կուսակցության առաջին համար Արմեն Ռուստամյանը հանրային հեռուստաընկերության եթերում կայանալիք բանավեճի բացման խոսքում նշեց.

«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում այս տարի, իսկապես աննախադեպ էր: Համաժողովրդական շարժումն իրապես մեր կյանքում նոր փոփոխությունների դուռ բացեց: Այդ շարժման արդյունքը, սակայն, այսօր, ըստ էության, բերեց նրան, որ խոշոր հաշվով տեղի է ունեցել մարդափոխություն: Այս մակարդակի վրա եթե մնա մեր շարժման կատարածը, ապա շատ արագ նորից ժողովրդի մեջ լայն տարածում է ունենալու հիասթափությունը: Խնդիրն այն է, որ մենք հեղափոխությունը շարունակենք, այն դարձնենք լիարժեք: Իսկ այդպես կլինի, եթե այն բոլորի համար տեսանելի լինի, մտնի յուրաքանչյուրի տուն, իսկ սրա համար պետք է այդ հեղափոխությունն ունենա հստակ գաղափարախոսություն: Դա է, որ մենք այսօր ներկայացնում ենք մեր ընտրողներին: Դրանք ազգային, ընկերվարական, սոցիալիստական գաղափարներից բխող մեր մոտեցումներն են, որ, ազգային խնդիրների հետ կապված, պետք է ամեն ինչ անենք, որ հայ-թուրքական, Արցախի հիմնախնդիրները լուծվեն մեր նպատակներն ու սկզբունքները չդավաճանելով:

Մեր սոցիալական խնդիրները պետք է լուծենք այնպես, որ ոչ մի մարդ աղքատ չլինի: Սոցիալական հարցերը մեզ համար շատ կարևոր են, և այս խնդիրների լուծումն է, որ հեղափոխությունը կդարձնի իրական և մենք չենք ունենա հիասթափություն այս հերթական շարժումից»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ