Դատարանը Գուայդոյին մեղավոր է ճանաչել

Russia Today-ի փոխանցմամբ՝ Վենեսուելայի Գերագույն դատարանը որոշում է ընդունել արգելել ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուայդոյին լքել երկրի տարածքը առանց թույլտվության:

Դատարանը Գուայդոյին մեղավոր է ճանաչել իշխանությանը չհարգելու համար, ինչպես նաև դիմել է Ազգային հիմնադիր ժողովին` Գուայդոյին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու խնդրանքով:

Գուայդոն ի նշան բողոքի՝ հանրահավաք է կազմակերպել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում, որի ընթացքում բախումներ են եղել ոստիկանության աշխատակիցների հետ:

Ամենաթարմ