fbpx
Հասարակություն

Բավական է հայհոյեք դատավորին, ժամանակն է սթափվել և չեզոքացնել իրական մեղավորին․ Արտակ Գալստյան

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշել է՝ բավական է հայհոյեք դատավորին, ժամանակն է սթափվել և չեզոքացնել իրական մեղավորին։

«Նախկինում նշել եմ, հիմա էլ կրկնվեմ, որ Սերժի մնացորդ գլխավոր դատախազը դա հեղափոխության մեջ ներդրված տրոյական ձի է, բայց մեր սիրելի իշխանությունը մոռացել է պատմական ճշմարտությունը, այն է` մեկ անգամ դավաճանողը, դավաճան է նաև հավերժության մեջ:
Կրկնեմ իշխանության սիրելի գլխավոր դատախազի կողմից իրականացված մի քանի օպերատիվ հակահեղափոխական օպերացիաները:

Այսպես՝
Սերժ Սարգսյանին առաջադրվեց այնպիսի ծիծաղելի մեղադրանք, որ ընկնում է միանգամից երկու համաներման տակ և նա ցանկացած ելքի դեպքում չի ազատազրկվի:

Հայաստանը լքեցին մոտ մեկ տասնյակ նախկին ռեժիմի առերևույթ հանցագործներ և լինելով հետախուզման մեջ ամենօրյա ռեժիմով լայվեր են մտնում և վարկաբեկում իշխանությանը ու ժողովրդին:

Սաշիկի տղային` Հայկ Սարգսյանին առաջադրվեց այնպիսի մեղադրանք, որի վաղեմության ժամկետը անցած է:
Սերժի Վաչոն ազատվեց քրեական պատասխանատվությունից և ետ ստացավ իր 10 միլիոն դոլարը:
Թալանված գումարների մեկ տոկոսը անգամ դեռ վերադարձված չէ ժողովրդին:

Մարտի 1-ի գործով:
Ամբողջ համացանցը վերջին բառերով հայհոյեց Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի գործը կարճած դատավոր Դավիթ Բալայանին, բայց չգիտես ինչու ոչ ոք հարց չտվեց Սերժի դատախազ Արթուր Դավթյանին` ինչն էր պատճառը, որ երեք ժամ չէր սպասել , որպեսզի ստանար ԲԴԽ-ի համաձայնությունը Դավիթ Գրիգորյանի առանձնասենյակում խուզարկություն կատարելու համար, այլ այն իրականացրել էր առանց դրա, հստակ գիտակցելով, որ չի գտնվի գեթ մեկ դատավոր, որ ապօրինի խուզարկության արդյունքները դիտարկի որպես ապացույց:
Արթուր Դավթյանը չէր կարող չհասկանալ, որ իր այդ որոշմամբ, փաստացի դատավորի փոխարեն գրել է կարճման որոշումը և ազատել Դավիթ Գրիգորյանին արդարացի պատժից:

Այնպես որ, այդ հայհոյանքների հասցեատերը պետք է ոչ թե Դավիթ Բալայանը լիներ, այլ իշխանության որդեգրած տրոյական ձին:

Նույն մարտի մեկի գործով բոլոր ամբաստանյալները, ժողովրդի դեմ զորք հանած ՊՆ նախարարը, գլխավոր շտաբի պետը ազատության մեջ են, հարգելի իշխանություն, մի անգամ հարցրել եք, ձեր որդեգրած առերևույթ հանցագործին` ի՞նչու:

Երկու տարի է մարտի մեկի գործի դատաքննությունը չի սկսվում, որովհետև ամեն նիստին Քոչարյանի պաշտպանները ներկայացնում են նույն միջնորդությունը և դատախազներից ոչ ոք չի առարկում դրան, ասել որ իշխանության որդեգրած տրոյական ձին տեղյակ չէ Եվրոպական կոնվենցիայի իրավունքի չարաշահման դրույթին կլինի միամտություն, ձեր որդեգրած առերևույթ հանցագործին գոնե մեկ անգամ հարցրել եք թե ի՞նչու:

Հիմա դատավորների մասով` ինձանից շատ ոչ ոք չի տուժել որոշ դատավորներից, բայց օբյեկտիվ լինելու համար պիտի նշեմ:
Ի՞նչ անի դատավորը` անկախ ամբաստանյալի անձից, եթե դատախազը դատարան է ուղարկում անհիմն մեղադրանք, առանց որևիցե ապացույցի, միայն իր տեսած երազի, կամ առերևույթ իր ուզած կաշառքը չստանալու հիման վրա:

Ի՛նչ անի դատավորը, երբ ներկայացված ոչ մի ապացույց օրինական չէ, իսկ դատախազն էլ հայտարարում է, որ դա իր ներքին համոզմունքն է և հավաստի կասկածը, իսկ որոշողը և դատողը, ինչպես նաև հետագա պատասխանատվություն կրողը դատավորն է:

Բազմիցս նշել եմ, որ գլխավոր դատախազը իր գործունեության արդյունքում կանխամտածված կերպով քրեադատավարական նորմերը խախտելով ներկայացնում է մեղադրանքներ և այդ գործերը ուղարկում դատարան, իսկ վերջում ամբողջ պատասխանատվությունը թողնում դատարանի վրա` վստահ լինելով, որ հասարակական հնչեղություն ունեցող գործերով մեղքի ամբողջ բաժինը կնկնի դատարանի վրա, ժողովուրդը վերջին բառերով կհայհոյի դատավորներին և վերջիններս կտրամադրվեն իշխանության և Վարչապետի դեմ, իսկ ինքը կրկին ջրից չոր դուրս կգա:

Ընդունեք, որ ընդամենը մեկ տրոյական ձիու հաջողվել է այսօր թշնամի դարձնել ՀՀ իշխանության երկու թևերին՝ գործադիր և դատական , և հոյակապ ծառայություններ մատուցել նախկին հանցավոր ռեժիմին:
Այսօրվա դատական ակտի հետ կապված, այս պահին կարող եմ ասել հետևյալը` մեղքի առյուծի բաժինը դատախազինն է, քանի որ թույլ է տվել, որ երկու տարի անընդմեջ քննվի նույն միջնորդությունը, որ հավուր պատշաճի չի իրականացրել իր լիազորությունները, եթե ոչ միտումնավոր և դիտավորությամբ:
Իսկ հիմնական մեղավորը դա թավիշն է, որի արդյունքում տրոյական ձին դեռ շարունակում է պաշտոնավարել:

Ի դեպ հիշեցնեմ նաև, որ Ռ. Քոչարյանի կողմից, դատական իշխանությունը յուրացնելու եղանակով 42 անձի ապօրինի ցմահ ազատազրկման դատապարտելու փաստով ներկայացրել ենք 11 հաղորդում, բայց դատախազ Արթուր Դավթյանը հրաժարվեց քրեական գործ հարուցել:
11 մերժման գրություններից երկուսը վիճարկվեցին մեր կողմից դատարան, երկուսը վերաքննիչ դատարանի կողմից վերացվեցին, իսկ Արթուր Դավթյանը, որպեսզի փրկի Քոչարյանին, դրանք բողոքարկեց Վճռաբեկ դատարան:

Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից, առանց հարուցված քրեական գործի առկայության, անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու փաստով նույնպես ներկայացվել է հաղորդում և կրկին դատախազությունը հրաժարվեց քրեական գործ հարուցել և նախնտրեց ապօրինի ձեռք բերված ապացույցներով գործը ուղարկել դատարան, հստակ իմանալով, որ այն կարճվելու է:
Հարգելի ժողովուրդ:
Այսօր էլ ազգովի վերջին բառերով հայհոյում էք դատավոր Նիկողոսյանին, տարածում էք նրա ընտանիքի նկարները, վաղը կհայհոյենք մեկ ուրիշ դատավորի և այդպես անվերջ, իսկ այս ամենի իրական մեղավորին թող իշխանությունը որդեգրի և ենթարկվի նրա սադրանքներին, իրավաբանությունից զուրկ դատողություններին:

Իշխանությունը պետք է հասկանա մի բան, որ եթե Արթուր Դավթյանը իրոք լիներ փայլուն իրավաբան և առաքինի, արդար մարդ, ապա Սերժ Սարգսյանը նրան երբեք չէր նշանակի գլխավոր դատախազ:

Կարծում եմ սթափվելու, ֆեյսբուքյան հայհոյանքի դաշտից դուրս գալու և գործելու ժամանակն է:
ՖԲ-ում հայհոյելով խնդիր չի լուծվելու, հեղափոխության արժեքները չեն պահպանվելու, ընդհակառակը որակազրկվելու և արժեզրկվելու են:

Հանգիստ թողեք դատավոր Նիկողոսյանին և նրա ընտանիքը, եթե իրոք ցանկանում էք խնդիրը լուծվի, մտածեք իրական մեղավորին չեզոքացնելու, իշխանությանը սթափեցնելու, թավիշ կոչված քաղցկեղը և տրոյական ձիերին չեզոքացնելու մասին:
Ի դեպ իմ կարծիքով ի տարբերություն տրոյական ձիու, դատավոր Նիկողոսյանը սույն գործով կաշառք չի վերցրել:
Բուն որոշմանը կանդրադառնամ դրան ծանոթանալուց հետո:

Հ.Գ
Արդարությունը միշտ հաղթում է և Քոչարյանի զոհերի հոգիները չեն թողնի որ նա անպատիժ մնա, նա շուտով կրկին կկալանավորվի:
Համբերություն ժողովրդիս»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/artakgalstyan00/posts/308519963879647

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ