ՀՀ գլխավոր դատախազի ուղերձը ՀՀ ՔԿ ծառայողի օրվա առթիվ

Ամենադիտվածներ

Հայտնի է Մեսսիի ու Ռոնալդուի քվեարկության արդյունքները. ESPN (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

Հոկտեմբերի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը.

«Հարգելի պարոն Քյարամյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և ՀՀ քննչական կոմիտեի բոլոր աշխատակիցներին ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ:

ՀՀ քննչական կոմիտեի դերը մեծ է մեր պետության իրավական համակարգի կերտման դժվարին ճանապարհին:

Քննիչները, ապացուցելով գործին և հայրենիքին իրենց նվիրվածությունը, մեծածավալ և բարդ աշխատանք են կատարում հանցագործությունների բացահայտման ուղղությամբ՝ ապահովելով պատասխանատվության անխուսափելիության հանրաճանաչ սկզբունքի իրականացումը:

Համոզված եմ, որ աշխատանքների կազմակերպման նոր մոտեցումներն ու սկզբունքայնությունը, մասնագիտական պատվախնդրությունը կնպաստեն առավել արդյունավետորեն լուծելու արդիականացման ճանապարհով ընթացող ոլորտի առջև դրված բոլոր բարդ ու դժվարին խնդիրները:

Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ ՀՀ քննչական կոմիտեի ողջ անձնակազմին մաղթում եմ ընտանեկան երջանկություն, առողջություն և անսասան հավատ մեր պետության առջև դրված նպատակների իրականացման համար»:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ