Մեկ տարի առաջ` փետրվարի 23-ին, 6-րդ գումարման Ազգային ժողովում անցկացվեցին Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ, որը նախաձեռնել էր «Ելք» խմբակցությունը։
Նիստին ներկա էին Մարտի 1-ի զոհերի ծնողները, Ազգային ժողովի պագամավորները, ՀՀ գլխավոր դատախազության առանձնապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը և քաղհասարակության անդամները։
Այդ լսումներից անցել է մեկ տարի, և այսօր Մարտի 1-ի դեպքերի քննությունն այլ ընթացք է ստացել։
Տեսնենք, թե ինչ է փոխվել դատախազության՝ մեկ տարի առաջ արված հայտարարություններում և հիմա։
Նախագահների հարցաքննությունը
2018 թվական, փետրվարի 23
ԱԺ լսումների ժամանակ ՀՀ գլխավոր դատախազության առանձնապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը, պատասխանելով «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Գևորգ Ղահրամանյանի՝ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին հարցաքննության հրավիրելու մասին հարցին, նշել էր, որ ո՛չ Ռոբերտ Քոչարյանը և ո՛չ էլ Սերժ Սարգսյանը չեն հարցաքննվել․ «Անձանց հարցաքննությունը ինքնանպատակ չի կարող լինել։ Անձանց հարցաքննության համար պետք է պարզման ենթակա որոշակի տեղեկատվություն ստանալու անհրաժեշտություն լինի, քննության ներկա փուլում նման անհրաժեշտություն չկա»,- նշել էր դատախազը։
2019 թվական, փետրվարի 23
Մեկ տարի անց՝ այսօրվա դրությամբ, կալանքի տակ է գտնվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրված նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Գործի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել է դատարան։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, խոսելով նախագահին առաջադրված մեղադրանքի և նրան անձեռնմխելիությունից զրկելու մասին, նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի արարքները թե՛ բովանդակային թե՛ ձևական առումով համահունչ չեն Սահմանադրությանը․ «Մեր մեղադրանքի ձևակերպումները, ինչում այսօր մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը, ոչ մի կերպ չեն կարող դիտարկվել որպես նախագահի գործառույթներից բխող»։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատական նիստի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազը հայտնել է, որ իրենք բերել են այն հիմնավորումները, որ կա այս փուլում Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտություն։
Մարտի 1-ի գործով մեկ տարի անց հարցաքննվել են նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
0038 հրամանը…
*հոդվածին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով
Աղբյուր՝ https://fip.am