ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող Դավիթ Սանասարյանի պաշտպանի բողոքը, որն առնչվում էր Սանասարյանի և ՊՎԾ նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործից մաս անջատելու որոշմանը։ Այս մասին հայտնել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Վերջինիս խոսքով՝ պաշտպանի բողոքը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը ասաց, որ իրենք իրավական առումով անորոշ որոշում էին ստացել ԱԱԾ–ից՝ գործից մաս անջատելու հետ կապված և դիմել վերահսկող դատախազին, պարզելու, թե ինչի՞ համար է արդեն իսկ դատարան ուղարկված գործից մաս առանձնացվել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2–ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ հարուցված քրեական գործից նույնիսկ առանձին մաս է անջատվել, որից իրենք տեղյակ չեն։ Սանասարյանի պնդմամբ՝ իր նկատմամբ կրկնակի հետապնդում է իրականացվում։
Աղբյուրը՝ News.am