Վարչապետի հետ քննարկել ենք առօրյա, սովորական գործերը․ Դավիթ Անանյանը անդրադարձել է հրաժարականներին

Հրապարակող՝

Անանյանը փաստում է, որ ՊԵԿ-ը չի կարողանում իր գործառույթներն իրականացնել

Ամենադիտվածներ

Այդ հարցերը կխնդրեմ, որ մեր արդեն նախկին գործընկերներին ուղղեք։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ մեկնաբանելով Արթուր Վանեցյանի և Վալերիկ Օսիպյանի պաշտոնանկությունները։

«Կարծում եմ, որ նրանք իրենց պաշտոնից հեռանալուց հետո են որոշակի մեկնաբանություններ տվել և այդ մեկնաբանությունը տալու պահին այլևս պետական պաշտոնյա չեն եղել, հետևաբար որպես անձ, որն արդեն պետական պաշտոյա չէ, իրենց ասածների վերաբերյալ հենց իրենք էլ պետք է մեկնաբաննեն»,-ասաց ՊԵԿ նախագահը։

Անդրադառնալով նաև այն լուրերին, թե իր հրաժարականն էլ է լինելու, Անանյանն ասաց, որ չի հետևել մամուլին։

«Վարչապետի հետ առավոտյան աշխատանքային քննարկում ենք ունեցել, մենք քննարկել ենք առօրյա, սովորական գործերը»,-եզրափակեց նա։

Ամենաթարմ