Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պատանի հանդիսատեսի թատրոնում լուծարվել է ռեժիսորի հաստիքը, ինչի արդյունքում Դավիթ Հարությունյանի ստեղծագործական գործունեությունն այդ թատրոնում ավարտվել է։ Դավիթ Հարությունյանը, ով երկար տարիներ եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավար և բեմադրիչ, իր աշխատանքներով մեծ ազդեցություն է ունեցել հայ թատերական մշակույթի զարգացման վրա։
Հարությունյանը հեղինակել է մի շարք ներկայացումներ, որոնք տարիներ շարունակ կրթել ու դաստիարակել են տասնյակ հազարավոր դպրոցականների և երիտասարդների։ Նրա բեմադրություններից են Վ. Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը», Րաֆֆու «Խենթը», ինչպես նաև Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրված «Արծվաբույն» հերոսապատումը։ Դավիթ Հարությունյանը նաև արժանացել է «Արտավազդ» համահայկական թատերական մրցանակի և ճանաչվել է Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ։
Նրա խոսքով, այս որոշումը կայացվել է ոչ թե թատերական գիտելիքների հիման վրա, այլ վարչական մակարդակում։ Նա ընդգծել է, որ իր աշխատանքները, որոնք իրականացվել են ոչ միայն ՊՀԹ-ում, այլև այլ թատրոններում, ունեն ազգային թատերական որոնումների կարևոր նշանակություն։ Ցավով պետք է նշել, որ կարևոր շատ մասնագետներ այսպսի ճղճիմ որոշումների արդյունքում դուրս են մնում Հայաստանի մշակութային օջախներից։

