fbpx
Հասարակություն

Դավիթ Մաթևոսյանը վերջին անգամ մայրիկի հետ խոսել է հոկտեմբերի 8-ին․ հարազատները փնտրում են

Դավիթ Գրիգորի Մաթևոսյանը ծնվել է 2001 թվականի հունիսի 12-ին Մասիս քաղաքում։ 2019 թվականի հուլիսի 19-ից ծառայության է անցել Հադրութի շրջանի Արալեռ բնակավայրի հրետանային զորամասում։

Դավիթի մայրը՝ Մաթևոսյան Մերին, մեզ հետ զրույցում պատմեց, որ որդու հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 8-ին։ Հոկտեմբերի 8-ին է վերջին անգամ զանգել որդիս։ Հազիվ համոզեցինք, որ ասի, թե որտեղ է։ Պատմեց, որ իրենց տեղափոխում են Հադրութի և Ջաբրայիլի արանքում գտնվող դիրքեր»,- պատմեց տիկին Մերին։

Դավիթի զանգած բոլոր հեռախոսահամարներով մայրը և քույրը հաջորդ օրերին հետ են զանգել, սակայն անհասնելի են եղել։

«Փնտրել ենք նաև բոլոր հիվանդանոցներում վիրավորների մեջ։ Մեզ ասել են, որ իրենց մոտ բուժում ստացող զինվորների հարազատները գտնվել են»,- հավելեց Դավիթի մայրը։

Դավիթի հարազատները հանդիպել են նաև նրա զինակից ընկերներին, սակայն նրանք վիրավոր են և գրեթե ոչինչ չեն պատմել։ Իսկ հրամանատարները հայտնել են, որ իրենց խմբից 11 զինվոր անհետ կորած է։ «Դիմել ենք նաև Կարմիր Խաչին։ Գրեթե 2-3 օրը մեկ զանգում եմ՝ թարմացված տվյալները ճշտելու, բայց ասում են, որ տեղեկություն չունեն»,- նշեց տիկին Մերին։

Մոտ 3 շաբաթ առաջ հանձնել ենք նաև ԴՆԹ անալիզ։ «Դիմել ենք նաև Պաշտպանության նախարարություն, բայց ասել են որ դեռևս նորություն չկա, անհանգստանալու կարիք ևս չկա, քանի որ որդուս անունը ո՜չ գերիների, ո՜չ զոհերի ցուցակում չկա»,- պատմեց Դավիթի մայրը։

 

 

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ