fbpx
Քաղաքականություն

Ներքին համոզմունք ունեմ, որ պատերազմը խաբեությամբ չդադարեցնելու պարագայում հաղթելու էինք

Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում.

«Պուտինն անուղղակի սպառնաց մեզ, ՀԱՊԿ-ի ելույթում և խայտառակ համաձայնագրից հետո տված հարցազրույցում, որ դժոխքի կվերածի Հայաստանը՝ ինքնասպանություն կլինի Հայաստանի համար, եթե մերժենք ռուսական ազդեցությունը կամ չընդունենք ղարաբաղյան կոնֆլիկտի տխրահռչակ համաձայնությունը:

Այս պատերազմը մեզ մոտ տպավորություն ստեղծեց, թե մենք միայնակ են մնացել և խաղալիք դարձել թրքադրբեջանառուսական պայմանավորվածություններում: Բայց Աշխարհը մեզ մենակ չի թողել, իրականում մենք նրանից երես ենք թեքել՝ սնվելով ու հավատալով, որ բոլորը մեր դեմ են և չունենք ոչ մի աջակցություն:

Այսօր, նաև վերոգրյալ պատճառով, հիրավի, մենք երաշխիք ստանալու, լսելու կարիք ունենք, որ մեր ինքնորոշված ու անկախ ազգը միջազգային իրավունքին հանգույն պաշտպանություն կստանա աշխարհից և մեր դիմադրողականությունը չի սպառվի ու չի ինքնաոչնչացվի, երբ մենք դիմադրություն ցուցաբերենք հանուն ինքնիշխանության:

Այո, մենք թվով քիչ ենք շատ ազգերից, շատերից թույլ ենք, տարածքները չնչին են շատերի համեմատ, շատերից անխելք ենք, շատեից հին ենք, շատերից միամիտ ենք, գոռոզ, անհաշվենկատ և շատերից լավը չենք, բայց հաստատ վատն էլ չենք: Հաստատ վատը չենք ու մեր հերոսամարտով, որը տևեց 44 չարաբաստիկ ու դաժանագույն օրեր, ապացուցեցինք, որ մեր տեղն ունենք այս երկնքի տակ: Այն երկնքի, որ լցվեց մարդասպան դրոններով, հարյուր հազարավոր արկերով ու փամփուշտներով, հարյուրավոր ռմբակոծիչներով ու նաև բնությունն ու մարդկությունը բնաջնջող ֆոսֆատային՝ քիմիական զենքով:

Մենք մարտնչել ենք, և ներքին համոզմունք ունեմ, որ պատերազմը խաբեությամբ չդադարեցնելու պարագայում հաղթելու էինք: Շատերիդ մոտ էլ հանդիպում էի գրառումներում, որ արդեն հաղթել ենք ու դա այդպես է: Ես հավատացել ու վստահում եմ ձեր մտքի ուժին: Միայն թե չպեք է թույլ տանք, որ մեզ մոլորեցնեն ռեժիմները հանուն իրենց իշխանությունն ապրեցնելու:

Այսպես ձևակերպեմ ասելիքս՝ եթե Պուտինը չի ցանկանում և մենք էլ չենք կարողանում դարձնել նրան մեր իրական ու վստահելի դաշնակիցը, ինչպիսին որ հանդես եկավ գործող իշխանությունն Պուտինի համար, ապա հակադրումն անխուսափելի է լինելու, քանի որ ո՛չ իշխանությունը, ո՛չ գործող ընդդիմությունը չեն ներկայացնում ժողովրդի իրական կամքը: Այդ կամքը հաշվի չի առնվել եռակողմ համաձայնության մեջ, և շարունակում են անտեսել: Այդ բարձրագույն իմաստի դեմ իրականացվել է դավադրություն:

Մեր սրունդը կդիմակայի նաև այս արհեստական մղձավանջը և կկերտի ինքնիշխանություն»:

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/5018857461459441

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ