Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը որոշում է հրապարակել՝ համաձայն որի Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով ամրագրված էթիկայի կանոնը։
Ըստ որոշման, իր գործունեությամբ Սանասարյանը չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը։ Որոշումը Դավիթ Սանասարյանը կարող է բողոքարկել մեկ ամսվա ընթացքում։
Հիշեցնենք, որ էթիկայի հանձնաժողովը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա այս տարվա փետրվարի 26-ին որոշում էր կայացրել Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի վրաբերյալ էթիկայի կանոնի առերևույթ խախտման հատկանիշներով վարույթ հարուցելու մասին: