fbpx
Զինված Ուժեր

Դավիթ Տոնոյանը Մարտի 1-ին զիված ուժերի ներգրավվածության մասին

«Մարտի 1»-ին բանակն օգտագործվել է։ Նման հայտարարություն Հանրային հեռուստաընկերության եթերում արել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Հարցին, թե մարտի 1-ին բանակը մասնակցություն ունեցե՞լ է, պաշտպանության նախարարն արձագանքեց. «Զինված ուժերն օգտագործվել են, այո: Մարտի 1-ի դեպքերին զինված ուժերը ներկա են եղել և կատարել են իրենց պարտականությունը: Քանի որ նախաքննության փուլն ավարտվել է, մտնում ենք դատաքննության փուլ, ես կխուսափեմ որևէ գնահատական տալուց: Բայց որ զինված ուժերը ներկա են եղել և օգտագործվել են, դա փաստ է»:

Նրա խոսքով, «Մարտի 1»-ի քրեական գործը և բանակի ավագ կազմի և բարձրագույն սպայական կազմի տրամադրությունների վրա որոշակի ազդեցություն ունենում է՝ հաշվի առնելով նախաքննության փուլը: «Անընդհատ հրավերներ ՀՔԾ և այլ վայրեր: Դրա համար որոշակի ազդեցություն ունենում է, բայց միանշանակ է, որ զինված ուժերը պետք է ապաքաղաքական լինեն: Այլևս այդպես շարունակել չի կարելի»,-ասաց նա:

Հարցին, թե այսօր կա՞ երաշխիք, որ բանակը այլեւս չի խառնվելու քաղաքականությանը, Տոնոյանը պատասխանեց. «Դա երաշխավորված է օրենսդրությամբ, Սահմանադրությամբ: Զինված ուժերը պետք է ապաքաղաքական լինեն: ԶՈՒ-ն պետք է պահել բոլոր քաղաքական գործընթացներից դուրս և շատ շնորհակալ եմ, որ վարչապետը այդ հարցում ևս ինձ հետ համաձայն է և սկզբունքայնություն է ցուցաբերել: Վերջին ընտրություններն էլ ցույց տվեցին, որ մենք քաղաքական գործընթացներից դուրս մնալու ավանդույթ ենք ձեւավորում»։

Աղբյուրը ՝https://armtimes.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ