Դավիթ Խաժակյանը, անդրադառնալով կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրենի նշանակման խնդրին, ֆեյսբուքուն գրառել է՝
«Այժմ քաղաքապետարանի դահլիճներից մեկում ընթանում է կանաչապատման ՀՈԱԿի տնօրենի մրցույթ: Այս պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին մամուլում շատ է խոսվել: Այն անգամ վիճարկվել է դատական կարգով:
Այժմ այն ընթանում է նախարարի 16 օր առաջ ուժի մեջ մտած հրամանով, որով նախատեսվում է մրցութային հանձնաժողովում ունենալ 5 անդամ: Այդ հրամանը իբրև թե առաջադեմ է` նախատեսում է ավագանու երկու անդամի ներկայությունը: Իսկ ի՞նչ է արել մեր քաղաքապետը… երկու ավագանու անդամին էլ առանց որևէ համաձայնեցման նշանակել է իշխանկան ուժի ներկայացուցիչներից` Իմ քայլից: Փաստորեն մրցութային հանձնաժողովը բաղկացած է աշխատակազմի երեք ներկայացուցիչ և երկու իշխանական ավագանու անդամից:
Թե ինչո՞ւ են մրցույթը իրականացնում հրատապության կարգով և այս կազմով, բարդ չէ գուշակել: Միայն կասեմ, որ մասնակիցներից ոմանք արդեն պատրաստվում են կրկին դատական հայց ներկայացնել այս ապօրինությունները կանխելու համար:
Ցավալի է, բայց սա է այս իշխանությունների մոտեցումը, որը որևէ կերպ չի արդարացնում մարդկանց երբեմնի սպասումները»:
https://www.facebook.com/davit.khazhakyan/photos/a.145566843473805/243230003707488/?type=3&__xts__%5B0%5D=68.ARBco8oyULgg4wrQz154ruG0al2tUfFhaLN-i1Q-Mg-ZGelEvI4Cg2Vy5dVYjeQ6mR914p6Jw1_4HvwvmcEIM2VwNUQP_7cpkuRSXAou4zTBfRavSUdFRUy-gjsIhpBdWCagN6rRu_zqDK91NMCOgcknFL_qlcZvPQmn6qHtAzSJeP3Bs4At1XOefbairh8l2JKgA7s7RAma9euKAd3TnzA6BtXyRgKH2-On-XkT1rwMu-MnYuTLRO-pnEdIKeN50d5dDF2egpWI1HiakbMV4ukiivSU1m_xLDZcHO4FsVXJf1PzUMUc_MWhjUxIk0zgbkJ6nwYOMbYbzcuUUMsw0_k&__tn__=-R