Երևան

Դե, ինքն ընդդիմադիր է. Մարությանը՝ Խաժակյանին

Մայիսի 8-ին Երևանի ավագանու նիստում իր ելույթի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանն ասաց, որ մեծ ելույթ էր պատրաստել հաստիքացուցակների վերաբերյալ, բայց երբ պարոն քաղաքապետն ասաց, որ օրակարգից հանում է հարցը, որոշեց ելույթ չունենալ:

«Դավիթ Խաժակյանի ելույթը ինձ ստիպեց իմ ելույթի մի փոքր հատվածը ներկայացնել»,- այսօր ավագանու նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը:

Հայկ Մարությանը նկատեց, որ հարցը հանված է, և պետք է խոսել օրակարգից, իսկ ինքը պարտավոր է բոլորին հավասար վերաբերվել: Իսկ Գալջյանի այն դիտարկմանը, որ Խաժակյանն անընդհատ տեղից խոսում էր, քաղաքապետը կատակեց. «Դե, ինքն ընդդիմադիր է»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ