fbpx
Մշակույթ

«Անսովորները» ֆիլմը կցուցադրվի Կաննի 72-րդ կինոփառատոնին

«Անսովորները» ֆրանսիական ֆիլմն ընտրվել է Կաննի առաջիկա 72-րդ կինոփառատոնի եզրափակիչ երեկոյին ցուցադրելու համար: Այդ մասին տեղկացրել է կինոֆորումի մամուլի ծառայությունը:

«Կինոժապավենը, որը մասնակցում է փառատոնի հիմնական մրցույթին, բեմադրվել է Օլիվիե Նակաշի և Էրիկ Տոլեդանոյի կողմից և այն կցուցադրվի մայիսի 25-ին փառատոնի վերջին սեանսում»,֊ նշել են մամուլի ծառայությունում:

Ֆրանսիական ռեժիսորա-սցենարային Նակաշ-Տոլեդանո տանդեմը հռչակվել է 2011 թվականին «1+1» («Անձեռնմխելիները») իրենց ֆիլմով, որը համաշխարհային վարձույթում վաստակել է 445 մլն դոլար և ամենաշահութաբերը դարձել բոլոր ժամանակների ոչ անգլալեզու ֆիլմերի շրջանում:

Նաև «Անսովորները» իրենց նոր աշխատանքում, որը յոթերորդն է դուետի ստեղծագործական կենսագրության մեջ, Նակաշը և Տոլեդանոն հանդես են եկել ոչ միայն որպես ռեժիսորներ, այլև որպես սցենարի հեղինակներ: Կինոնկարի գլխավոր հերոսներին, որոնք իրենց ուժերը տալիս են նյարդային համակարգի խանգարումներ ունեցող դեռահասներին օգնելու համար, մարմնավորել են ժողովրդականություն վայելող դերասաններ Վենսան Կասելը և Ռեդա Կատեբը:

Այս սոցիալական կատակերգության հեղինակները հավատարիմ են իրենց գլխավոր սյուժեներին՝ համընդհանուր սիրուն, կյանքի կոլեկտիվ ձեւերի գերազանցությանը և հումորին՝ որպես մարդկանց միջեւ հարաբերությունների վերջին հենարանին: Ժապավենը ֆրանսիական վարձույթ կմտնի հոկտեմբերին:

«Սա շատ ժամանակակից կինոնկար է կյանքի նկատմամբ լավատեսական հայացքով: 2019 թվականին կինեմատոգրոֆը պատմում է երիտասարդ ժամանակակիցների, նրանց երաժշտության, ակումբների, կյանքի նկատմամբ խանդավառության եւ շրջապատող աշխարհին ուղղված հարցերի մասին»,- տեղեկացնում է փառատոնի գլխավոր տնօրեն Թիերի Ֆրեմոնը։

Կանն-2019-ը բացելու արտոնությանն արժանացել Է Ջիմ Ջարմուշի «Մեռածները չեն մահանում» կատակերգությունը:  Իսկ ընդամենը փառատոնի պաշտոնական մրցույթում նրա գլխավոր պարգևների համար պայքարում, ինչպես այժմ հայտնի է, մրցելու է 21 ֆիլմ: Վերջին պահին հիմնական ծրագրում ներառվել է Կվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» նոր ժապավենը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ