fbpx
Սպորտ

Դե Յոնգը խաղում է իր համար օտար դիրքում․ Վան Գալ

Փորձառու մարզիչ Լուի վան Գալը խոսել է Ֆրենկի դե Յոնգի մասին։

«Կարծում եմ ՝ Ռակիտիչը, Արտուրը և Ֆրենկին կարող են միասին խաղալ: Մեկնարկային կազմում բոլորի համար էլ տեղ կգտնվի: Նա վատ չի խաղում, բայց դա բավարար չէ: «Այաքսում» նրան վստահում էին, իսկ այստեղ ՝ ոչ:

Դե Յոնգի համար այնպիսի գումարներ են վճարվել, որ ստիպված են տեղ հատկացնել մեկնարկային կազմում:

Վալվերդեն ցանկանում էր իր թիմում տեսնել Ֆրենկիին, իսկ ներկայիս մարզիչը պարզապես իներցիոն ուժով շարունակում է նախորդի գործը:

Դե Յոնգը խաղում է իր համար օտար դիրքում և դա ազդում է նրա արդյունավետության վրա», – Վան Գալի խոսքերը փոխանցում է Sport.es-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ