Դե Լիգտը ապշեցուցիչ ցուցանիշներ է գրանցել Նիդերլանդների հավաքականում

«Յուվենտուսի» և Նիդերլանդների հավաքականի պաշտպան Մաթեյս դե Լիգտը մասնակցել է Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Հյուսիսային Իռլանդիայի հետ խաղին, որն ավարտվել է 3:1 հաշվով:

Ինչպես հայտնում է Opta-ն՝ Դե Լիգտը 20 տարեկան 59 օրական հասակում դարձել է պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը 20 հանդիպում է անցկացրել Նիդերլանդների հավաքականի կազմում:

Հիշեցնենք՝ Նիդեռլանդները, Գերմանիան և Հյուսիսային Իռլանդիան 12 միավոր են վաստակել, սակայն Հյս. Իռլանդիան մեկ հանդիպում ավել է անցկացրել։

Ամենաթարմ