Դե Յոնգ. Բարսելոնան խնդրել է ինձ դուրս թողնել Ռեալին Չեմպիոնների լիգայից

Ամենադիտվածներ

Դե Յոնգ. Բարսելոնան խնդրել է ինձ դուրս թողնել Ռեալին Չեմպիոնների լիգայից

«Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկ Դե Յոնգը հայտնել է, որ «Բարսելոնայի» հետ պայմանագիր կնքելու ընթացքում կատալոնական ակումբի կողմից խնդրանք է ստացել դուրս թողնել Մադրիդի «Ռեալին» Չեմպիոնների լիգայից:

Հիշեցնենք, որ «Այաքսի» և «Ռեալի» միջև պատասխան հանդիպումը կկայանա այսօր՝ մարտի 5-ին, Երևանի ժամանակով 23:55-ին:

«Երբ ես պայմանագիր էի կնքում, «Բարսելոնան» խնդրել էր ինձ դուրս թողնել «Ռեալին» մրցաշարից: Շաբաթ օրը դիտել եմ կլասիկոն, բայց որպես երկրպագու: Եթե կարողանանք շրջանցել «Ռեալին», ապա կզարմացնենք բոլորին և կգրենք «Այաքսի» անունը պատմության մեջ»,- Դե Յոնգի խոսքն է մեջբերում De Telegraaf-ը:

Հիշեցնենք, որ 21-ամյա կիսապաշտպանը «Բարսելոնա» կտեղափոխվի ամռանը:

Հաղորդում է armsport.am-ը։

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ