Քաղաքագետ, պատմաբան, հրապարակախոս, Հայաստանի Հանրային խորհրդի անդամ Հրանտ Տեր Աբրահամյանը գրառում է կատարել Facebook-ում։
«Տեսականորեն կարելի է ասել, դե ի՞նչ կա որ, դեմարկացիա է, մի օր պետք է լինի:
Գործնականում, սակայն, դա պարտադրվում է Հայաստանին ամենախոցելի պահին.
1. Ռազմական պարտությունից հետո, ու որպես դրա շարունակություն, այն դեպքոuմ, որ պարտությունից հետո անցած ամիսներին էլ որևէ լուրջ քայլ չի արվել ինքնապաշտպանության համակարգի վերականգման առումով, գոնե երևացող, գոնե սիմվոլիկ, գոնե նախնական:
2. Նախընտրական էս անիծյալ փուլում, երբ բոլորի ուշքն ու միտքն իրենց անտեր մնացած ընտրություններն են, ու երբ նույնսիկ եղած թույլ կառավարությունը ժամանակավոր է:
3. Պարտադրվում է միջազգային հնարավորինս նեղ ներգրավման ձևաչափով:
4. Ղարաբաղի հարցի “ոչնչացման” կոնտեքստում:
Մնացածը դուք ացելացրեք:
Բայց խորքային հարցը, այդ ամենի հիմքում ընկած հարցը մնում է ինքնապաշտպանության համակարգի հարցը:
Այդ ուղղությամբ արդեն անցած ամիսների ընթացքում հնաավոր էր անել քայլեր, առնվազն՝ գաղափարեր քննարկել՝ պետության կողմից, քաղաքական ուժերի կողմից, հանրության կողմից:
Նվազագույնը կարելի էր ամեն ինչ չանել՝ արժեզրկելու, զրոյի հասցնելու ինքնապաշտպանության, դիմադրության գաղափարը:
Սրա մասին հետո, ոչ հիմա:
Ելք կա՞:
Ինչ ուզում եք ասեք, Հայաստանն ունի միայն մեկ ստրատեգիական ելք:
Համաժողովորդական կազմակերպում, որը պետք է սկսվի գոնե փոքր խմբերից, գոնե վետերանների միություններից:
Պետության աղբյուրը ժողովուրդն է, ազգն է:
Եթե պետությունը տապալվում է, ապա այն միայն մեկ աղբյուր ունի, որից կարող է վերականգնել ինքն իրեն, այդ թվում իր ինքնապաշտպանության համակարգը՝ համաժողովորդական կազմակերպումն է, համաժողովորդական շարժումը:
Մինչ այդ…..:»,-գրել է նա։