fbpx
Սպորտ

Դեմբելեն մտադիր է դեռ երկար տարիներ անցկացնել Բարսելոնայում

Ուսման Դեմբելեն մտադիր է դեռ երկար տարիներ անցկացնել «Բարսելոնայում».

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, եզրային հարձակվողը հույս ունի, որ կատալոնական ակումբի հետ պայմանագիրը, որն ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ, իր համար վերջինը չի լինի։ Ֆրանսիացու նպատակն է շարունակել զարգանալ «Բարսելոնայի» հետ։

Դեմբելեն շատ գոհ է Բարսելոնայում կյանքից և վերջին շրջանում գրանցած առաջընթացից։ Նա երջանիկ է և ցանկանում է դեռ երկար տարիներ անցկացնել ակումբում։

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում անցկացրած 27 խաղում դարձել է 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ