fbpx
Սպորտ

Դեմբելեի վնասվածքի վերաբերյալ նոր տեղեկություններ են հայտնի դարձել

Նոր տեղեկություն է հրապարակվել «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեի վնասվածքի վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է El Chiringuito-ն, Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրի՝ «Աթլետիկի» հետ խաղից (0-1) հետո Դեմբելեն հրաժարվել է բուժզննում անցել:

Նա ակումբի բժշկական անձնակազմին հայտնել է, որ ցավեր չի զգում, և ստացած վնասվածքը լուրջ չէ:

Ավելին՝ Դեմբելեն մեկնել է Սենեգալ: Նա օդանավակայանում 5 ժամ սպասել է անհատական թռիչքին:

Երեկ երեկոյան ֆուտբոլիստը վերադարձել է Բարսելոնա ու բուժզննում է անցել:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Դեմբելեն ձախ ազդրի երկգլուխ մկանի վնասվածք է ստացել, որի պատճառով բաց կթողնի 5 շաբաթ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ