fbpx
Սպորտ

Ուսման Դեմբելեն վնասվածք է ստացել

«Բարսելոնայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ուսման Դեմբելեն վնասվածք է ստացել եւ բաց կթողնի մոտ մեկ ամիս, հաղորդում է AS-ը։

«Ժիրոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի խաղից (1:0) հետո 25-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի քառագլուխ մկանի վնասվածք։

Դեմբելեն չի հասցնի վերականգնվել մինչեւ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին հանդիպումը։ «Բարսելոնան» փետրվարի 16-ին կընդունի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Դեմբելեն մասնակցել է 18 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ