Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեն, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից այս ձմեռ։
Այս մասին հայտնում է Cadena Ser-ը։
Նշվում է, որ Դեմբելեն սկզբում մտադրված է եղել սպասել մինչև ներկայիս պայմանագրի ավարտը՝ 2022 թվականի ամառ, որից հետո միայն ազատ գործակալի վիճակով հեռանալ թիմից, բայց Չավիի հետ հանդիպումներից հետո փոխել է որոշումը։ Բանն այն է, որ ֆուտբոլիստը վախենում է չընդգրկվել առաջին թիմում ու շատ քիչ խաղաժամանակ անցկացնել դաշտում։
Նշենք, որ Դեմբելեի հեռանալու մասին խոսակցությունները շրջանառվում են վաղուց։