fbpx
Քաղաքականություն

Սենատում դեմոկրատների ղեկավարը համոզված է, որ Բայդենն այսօր ճանաչելու է ցեղասպանությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատում դեմոկրատների ղեկավար Չաք Շումերն անդրադարձել է նախագահ Ջո Բայդենի մտադրությանը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Նա դա համարել է հրաշալի նորություն։

Շումեր պատմել է, որ իրենք՝ ԱՄՆ հայ համայնքի հետ միասին, ամեն տարի հավաքվում են Թայմզ Սքուերում՝ ցեղասպանության հիշատակման օրվա կապացությամբ։

Նա նշել է, որ ինքը տեսել է ցեղասպանությունը վերապրածներին ու զրուցել նրանց հետ, իսկ Թուրքիայի կողմից ցեղասպանության ժխտումն ուղղակի պատմության ժխտում է։

Շումերը համոզվածություն է հայտնել, որ այս անգամ՝ Բայդենի ղեկավարությամբ, իրենք վերջապես կհիշատակեն այդ օրն ու կճանաչեն իրականությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ