«Ուֆայի» 33-ամյա պաշտպան Դենիս Թումասյանը կարիերան կարող է շարունակել հայրենիքում:
ArmSport-ին հայտնի է դարձել, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Երևանի «Արարատը»:
Կողմերի միջև այժմ բանակցություններ են ընթանում, և հավանական է, որ մոտ օրերս նրանք համաձայնության կգան:
Նշենք` Թումասյանը 2014 թվականից հանդես է գալիս «Ուֆայում»:
Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի ընթացիկ մրցաշրջանում նա իր թիմի կազմում 10 հանդիպման է մասնակցել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արարատը» հունվարի 8-ից վերադարձել է արձակուրդից և վերսկսել մարզումները: Թիմի հետ փորձաշրջան են անցնում մի շարք լեգիոներներ, որոնք առաջիկայում պայմանագիր կկնքեն ակումբի հետ:
Բարձրագույն խմբի առաջնության աշնանային հատվածից հետո Աբրահամ Խաշմանյանի թիմը մրցաշարային աղյուսակի նախավերջին` 8-րդ հորիզոնականն է զբաղեցնում` իր ակտիվում ունենալով 13 միավոր:
Հաղորդում է armsport.am-ը։