Դեպայ. Ցանկանում եմ տեղափոխվել Մանչեսթեր Սիթի, ՊՍԺ, Ռեալ կամ Բարսելոնա

Հրապարակող՝

Դեպայ. Ցանկանում եմ տեղափոխվել Մանչեսթեր Սիթի, ՊՍԺ, Ռեալ կամ Բարսելոնա

Ամենադիտվածներ

«Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայը հայտնել է, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան:

««Լիոնը» մեծագույն ակումբ է, սակայն ոչ մեծագույնը Եվրոպայում: Ես ցանկանում եմ տեղափոխվել այնպիսի ակումբ, ինչպիսին «Ռեալն» է, «Բարսելոնան», «Չելսին», «Մանչեսթեր ՍԻթին», ՊՍԺ-ն կամ «Բավարիան»:

Ցանկանում եմ հայտնվել այնպիսի ակումբում, որտեղ իրոք ցանկանում են ֆուտբոլ խաղալ»,- Մեմֆիսի խոսքն է մեջբերում Helden-ը:

Հիշեցնենք, որ Դեպայը «Լիոն» է տեղափոխվել 2017 թվականին «Մանչեսթեր Յունայթեդից»: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 22 խաղի՝ դառնալով 5 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

Մեմֆիսի գործող պայմանագրի ժամկետը «Լիոնի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը:

Հաղորդում է armsport.am-ը։

Ամենաթարմ