Երկար սպասված թռիչքը դեպի Մարս կարող է վտանգավոր լինել աստղագնացների համար. այն կարող է դառնալ ուղեղի վնասման պատճառ: NASA-ի փորձագետները փնտրում են աստղագնացներին պաշտպանելու ուղիները, որոնք կմասնակցեն առաքելությանը։ Այս մասին հաղորդում է America․ru-ն:
Դեպի Մարս կամ հեռավոր տիեզերքում այլ վայրեր ճանապարհորդող աստղագնացները կլքեն Երկրի պաշտպանիչ շերտը մի քանի ամիս կամ անգամ մի քանի տարի տևողությամբ: Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ քրոնիկ ճառագայթումը տիեզերքում կարող է վնաս հասցնել՝ ներառյալ պարզ միտք ունենալու ունակությունը, քանի որ ուղեղը կարող է տուժել:
«Հնարավոր է՝ դա ամենամեծ խոչընդոտն է, որը մարդկությունը պետք է որոշի Երկրի ուղեծրի սահմաններից դուրս գալու համար»,-ասում են հետազոտողները ENeuro-ում հրապարակված հոդվածում:
Իրվինում Կալիֆոռնիայի համալսարանից ճառագայթային ուռուցքաբան դոկտոր Մունջալ Աչարյան նշում է, որ ճառագայթային ազդեցությունն իր հետքն է թողնում ուղեղի ֆունկցիաների վրա բջջային մակարդակում՝ հավելելով, որ այդ ազդեցությունը կարող է դժվարեցնել աստղագնացների արդյունավետ արձագանքը անկանխատեսելի հանգամանքների կամ սթրեսային իրավիճակների նկատմամբ: Առնվազն յուրաքանչյուր հինգերորդ աստղագնացը, որը կմեկնի դեպի Մարս, կվերադառնա կոգնիտիվ ֆունկցիաների լուրջ դեֆիցիտով:
