Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 22:30-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները Տիգրան Մեծի փողոցում հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տարել 33 և 37 տարեկան երկու տղամարդկանց, որոնցից մեկը՝ Փարպի գյուղի, մյուսը՝ Օշականի բնակիչ էր։
33-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ և կաթուցիչ։ Ըստ նրա՝ հայտնաբերվածը թմրամիջոց է, կանեփի վայրաճ թփերից պատրաստել էր իր օգտագործման համար։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Տղամարդիկ և դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական վարչություն։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։