fbpx
Առողջապահություն

ՀՀ-ում կորոնավիրուսի մեկ օրվա դեպքերի թիվը մոտենում է 400-ին

Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 233 400 դեպք, որոնցից 221 919-ն` առողջացած, 4669-ը` մահվան ելքով:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 6447 թեստավորում, որից արձանագրվել է COVID-19-ի 399 նոր դեպք: Ունենք 190 առողջացած, 5 մահվան դեպք:

Ըստ աղբյուրի՝ օգոստոսի 11-ին արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտը վարակված է եղել կորոնավիրուսով, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1131 է:

ԱՆ-ից հայտնում են նաև, որ այս պահին կորոնավիրուսային վարակով փաստացի բուժում է ստանում 5681 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 415 538 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ