Կառլոս Ալենյան խոսել է Լիոնել Մեսսիի հետ համատեղ աշխատանքի մասին.
«Մեսսին ապշեցնում է: Ես դեռ չեմ սովորում ամեն օր նրա հետ մարզվելուն: Չեմ կարողանում ճիշտ մակդիրներ գտնել նրա տաղանդը նկարագրելու համար:
Նա առաջինն է, դրանում կասկած չկա: Նրա նմանը չկա:
Հարցը «Ոսկե Գնդակի» և այլ մրցանակների մեջ չէ: Մարդիկ կարող են սա որպես կատակ ընդունել, բայց սա իրականությունն է:
Նա լավագույնն է, և դա արդեն 12 տարի է՝ ցույց է տալիս: Մեսսին գերազանցել է բոլոր ռեկորդները: Կան հիանալի ֆուտբոլիստներ, բայց այնպիսին, ինչպիսին նա է, չի լինի: Մնում է միայն հաշտվել այս փաստի հետ և հիանալ նրա խաղով:
Մեսսին գործում է որպես ավագ: Նա օգնեց ինձ հարմարվել «Բարսելոնայում», հաղթահարել վախս: Հիմա, խաղալով իսկական աստղերի հետ, ինձ նրանցից մեկն եմ զգում: Մեսսին հիանալի մարդ է»,- Ալենյանի խոսքերն է փոխանցում Marca-ն: