Թոմաս Տուխելը դեռևս հույսեր է կապում Նեյմարի հետ:
«Նեյմարը մարզվում է անհատական ծրագրով: Խաղալու համար նրան դեռ շուտ է, այդ պատճառով նա բաց կթողնի «Ռենի» դեմ հանդիպումը:
Նա իմ ֆուտբոլիստն է և, երբ ես մտածեմ թիմի կազմը ուժեղացնելու անհրաժեշտության մասին նա կլինի հիմնական կազմում: Եթե նա այլ ակումբների հետ համաձայնության չգա, ապա կմնա մեզ հետ: Դեռ ոչինչ չի փոխվել: Նեյմարը պայմանագրով դեռ 3 տարի ունի»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: