Այսօր՝ օգոստոսի 21-ին, Երևանի Մարտիրոսյան փողոցում գտնվող անասնագոմում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ։
Հիշեցնենք, որ ավելի վաղէ օգոստոսի 19-ին, ահազանգ էր ստացվել ԱԻՆ, որ նշված փողոցում անասնագոմի տանիք է այրվում։
Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է «Ագրոսպասարկում» ՓԲԸ-ի տարածքում գտնվող անասնագոմում: Հաջորդ օրն արդեն հրդեհը հաջողվել է մեկուսացնել, բայց շարունակում են այրվել անասնագոմի տանիքն ու որոշ չափի անասնակեր։