Թուրքիան 4 տարվա ընդմիջումից հետո Իսրայելում դեսպան է նշանակել:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թել Ավիվում Թուրքիայի դեսպան է նշանակվել թուրք դիվանագետ Շաքիր Օզքան Թորունլարը:
Այս դիվանագետը 2010-ից 2014 թվականներին ղեկավարել է Երուսաղեմում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը, ինչպես նաև Նյու Դելիում Թուրքիայի դեսպանատունը (2017 թվականի հունվարից մինչև 2021 թվականի մայիսը)։
