fbpx
Քաղաքականություն

Դեսպան Կաժոյանն իր հավատարմագրերը հանձնեց Վիետնամի նախագահին

Օգոստոսի 7-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանն իր հավատարմագրերը հանձնեց Վիետնամի նախագահ Նգույեն Ֆու Չոնգին (Nguyen Phu Trong):

Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությունից հետո կայացած հանդիպման ընթացքում ՎՍՀ նախագահ Նգույեն Ֆու Չոնգը ողջունեց դեսպանին և մաղթեց հաջողություն և բեղմնավոր աշխատանք Վիետնամում՝ վստահություն հայտնելով, որ վերջինս կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը` Վիետնամի հետ երկկողմ հարաբերություններն առավել ամրապնդելու և ընդլայնելու ուղությամբ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ