վահրամ կաժոյան

  • Նախագահը ՀՀ դեսպաններ է նշանակել Մոնակոյում, Անդորրայում և Ֆիլիպեններում

    Նախագահը ՀՀ դեսպաններ է նշանակել Մոնակոյում, Անդորրայում և Ֆիլիպեններում

    ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մի քանի հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն Հայաստանի դեսպաններ են նշանակվել Մոնակոյում, Անդորրայում և Ֆիլիպեններում։ Ստորև ներկայացնում ենք համապատասխան հրամագրերը, որոնք հրապարակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ ՏՈԼՄԱՋՅԱՆԻՆ, համատեղության կարգով,…

  • Դեսպան Կաժոյանն իր հավատարմագրերը հանձնեց Վիետնամի նախագահին

    Դեսպան Կաժոյանն իր հավատարմագրերը հանձնեց Վիետնամի նախագահին

    Օգոստոսի 7-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանն իր հավատարմագրերը հանձնեց Վիետնամի նախագահ Նգույեն Ֆու Չոնգին (Nguyen Phu Trong): Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությունից հետո կայացած հանդիպման ընթացքում ՎՍՀ նախագահ Նգույեն Ֆու Չոնգը ողջունեց դեսպանին և մաղթեց հաջողություն և բեղմնավոր աշխատանք Վիետնամում՝ վստահություն հայտնելով, որ վերջինս կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը` Վիետնամի հետ երկկողմ հարաբերություններն…

  • Վահրամ Կաժոյանը նշանակվեց Վիետնամում արտակարգ և լիազոր դեսպան

    Վահրամ Կաժոյանը նշանակվեց Վիետնամում արտակարգ և լիազոր դեսպան

    ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Վահրամ Կաժոյանը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում նշանակվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Վահրամ ԿԱԺՈՅԱՆԻՆ նշանակել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)», – ասված է հրամանագրի մեջ:

  • Հայաստանի դեմ Ադրբեջանի բողոքը ճանաչվել է անհիմն

    Հայաստանի դեմ Ադրբեջանի բողոքը ճանաչվել է անհիմն

    ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը անհիմն է ճանաչել 2011թ. Ադրբեջանի կողմից Հայաստանի վերաբերյալ ներկայացված բողոքը: Այս մասին փետրվարի 7-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը: «Ութ տարվա դիվանագիտական «պատերազմի» ու «դատավարական» չափազանց լարված լսումների և բանակցությունների արդյունքում, այսօր հաղթական ավարտին հասցրեցինք ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Անդրսահմանային համատեքստում…